|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Բաց հասարակության հինադրամներ-Հայաստան» ՀԿ-ի գրասենյակը փորձելու է հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք հրահրել, երկու ազգերի միջև թշնամությունը հասցնել ատելության. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ Սաշիկ Սուլթանյան անունով մի քաղաքացի տեղեկություններ է տարածել, թե ինչ խնդիրների են առնչվում եզդիները ազգային պատկանելության պատճառով՝ նշելով, թե եզդիներին արգելված է խոսել իրենց խնդիրների մասին, աշխատել Հայաստանի պետական համակարգում և այլն:
Մալյանն ընդգծեց, որ իրենք պատրաստվում են դիմել ԱԱԾ՝ պարզելու, թե ի՞նչ նպատակով է Սուլթանյանը Սորոսի գրասենյակից դրամաշնորհներ ստացել: Նա շեշտեց, որ եթե հիմնադրամը նպատակ ունի ազգամիջյան թշնամանք հրահրելու, ապա այն օրենքով ենթակա է լուծարման:
«Մենք գնալու ենք դեպի գրասենյակի իրավական լուծարում: Կմտածեք, որ ես շատ միամիտ եմ, որ ենթադրում եմ, թե իշխանությունները, որոնց խոշոր փայատերերից մեկը Սորոսի հիմնադրամն է, իրենց մեջ տղամարդկություն կգնեն և օրենքի ուժով կգնան Սորոսի գրասենյակի լուծարմանը: Կապրենք, կտեսնենք: Համենայն դեպս, օրինական գործընթացն, այս առումով, այս պահից համարում եմ սկսված»,- ասաց Մալյանը: