|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆեյսբուքյան իր էջում նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը տեղեկացնում է, որ վրաերթի փորձ է իրականացվել իր հանդեպ:
Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ:Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանալով իհարկե իմ պատասխանին»,-գրել է նա:
Ավելի ուշ ուղիղ միացմամբ նա տեղեկացրեց մանրամասների մասին, ասելով. «Մի շատ «հաբրգած» Toyota Camry քշեց վրես:Հետո վարորդը նեղվեց, որ չկարողացավ ինձ ավտոյի տակ գցել, սիգնալ տվեց ու ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես»: Նարեկ Մալյանը նաև լուսանկարներ է հրապարակել, տեղադրելով վրաերթի փորձ կատարած մեքենայի ու վարորդի լուսանկարները: