|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայրենիքում կձերբակալվի և կազատազրկվի: Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին այսպես է արձագանքել Սաակաշվիլիի վերադառնալու հայտարարությանը:
«Սահմանին նրան ընթացակարգ և, իհարկե, վրացական բանտ է սպասվում», - ասել է Ցուլուկիանին: Նա նշել է, որ նախկին նախագահի առնչությամբ, որն այժմ ղեկավարում է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեն, Վրաստանը մի քանի դատական վճիռ է կայացրել և գտնվում է հետախուզման մեջ:
Ըստ «Կոմերսանտի»՝ աշնանը Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Երկրում գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը միացել են միասնական շտաբներին: Մասնավորապես, խոսքը 30 կուսակցության մասին է, որոնք գլխավորում են Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»: Շտաբի անդամները ստորագրել են «Ձայների պաշտպանության համատեղ գործողությունների հուշագիր»: Ընդդիմությունը հասկացրել է, որ ընտրակեղծիքների դեպքում շտաբները կարող են հեղափոխական դառնալ: