|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, պատասխանելով Царьград-ի` Մոսկվայի և Թբիլիսիի միջև ստեղծված իրավիճակի մասին հարցին, ասել է, որ հարկավոր էր օկուպացնել ամբողջ Վրաստանը:
«Հարկավոր էր օկուպացնել ամբողջ Վրաստանը: Ձերբակալել Սահակաշվիլիին, դատել նրան այստեղ` պատերազմ հրահրելու համար և իշխանության բերել Գիորգաձեին` (Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեին, որը «Արդարություն» կուսակցության անդամ էր և պայքարում է Սահակաշվիլիի դեմ) Ռուսաստանի կողմնակցին: Պետք են պատասխան կոշտ միջոցներ, որպեսզի ոչ ոք անգամ չմտածի, որ կարող է ստորացնել մեր երկիրը»,- ասել է Ժիրինովսկին: