|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը կարծում է, որ «Ասադի ռեժիմը» չպետք է Սիրիայի նոր տարածքները մաքրի անօրինական զինված խմբավորումներից, այլ փոխարենը նստի բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին օգոստոսի 26-ին Թուրքիայի մայրաքաղաքում հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին:
Նրա խոսքով՝ «ռեժիմը չպետք է նոր տարածքներ ստանա»:
«Ռեժիմը պետք է վերադառնա բանակցությունների սեղան և գործ ունենա միջազգային հանրության հետ: Դա մեր առաջնահերթությունն է, և մենք դա կքննարկենք թուրք պաշտոնյաների հետ», - ասաց Ջեֆրին:
Բացի այդ, նա նշել է, որ Սիրիան «անվտանգային հսկայական սպառնալիք է իր բոլոր հարևանների համար՝ սկսած Թուրքիայից»:
Ակնկալվում է, որ օգոստոսի 27-ին Ջեֆրին կհանդիպի Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: