|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ-ն կոչ է անում ԱՄՆ-ին` անհապաղ դադարեցնել սիրիական Էթ Թանֆայի շուրջ գտնվող գոտու բռնագրավումը, որտեղ տեղակայված է փախստականների խոշոր «Ռուկբան» ճամբարը: Այդ մասին ասել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. հայտնում է РИА Новости-ն: Նա այդ հարցով դիմել է ՄԱԿ-ին և համաշխարհային հանրությանը:
«Դա ինքնաբերաբար կհանգեցնի «Ռուկբանի» խնդրի կարգավորմանը, իսկ փախստականները կկարողանան իրենց տներ վերադառնալ»,- ասել է գեներալը:
Պենտագոնը պնդում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և դաշնակից զինված խմբավորումներն այնտեղ պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: