|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բելառուսի նկատմամբ սկսվել է դիվանագիտական ճակատամարտ ամենաբարձր մակարդակներով. հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է БелТА գործակալությունը։
«Մենք այսօր առճակատվել ենք հիբրիդային պատերազմի, եթե կոնկրետ ասեմ, պատերազմ ընդդեմ Բելառուսի։ Իսկ ինչպես այլ կերպ դա անվանել։ Դիվանագիտական պատերազմը մեր դեմ, սկսվել է ամենաբարձր մակարդակներում», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ Բելառուսի հարևանները ոչ միայն բացահայտ հայտարարում են իրենց դիրքորոշումը երկրում կրկնակի ընտրությունների վերաբերյալ, այլև սկսում են միջամտել երկրի ներքին գործերին, ճնշում գործադրում պետության վրա: «Դիվանագիտական պատերազմ է», - մեկ անգամ ևս շեշտեց Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարը հավելել է, որ երկիրն այժմ ստիպված է հսկայական գումարներ ծախսել արևմտյան սահմաններում իրավիճակը կայունացնելու համար՝ արտաքին վտանգի դեմ պայքարելու համար