|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուս-բելառուսական ապրանքային վեճի պատճառները պետք է որոնել ոչ թե Բելառուսում, այլ Մոսկվայում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես կցանկանայի խորհուրդ տալ ռուս խելացի քաղաքագետներին, որ պատճառը որոնեն ոչ թե Բելառուսում, այլ այնտեղ՝ Մոսկվայում: Սակայն դա իրենց խնդիրն է»,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ից արգելվել է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ բելառուսական պարենամթերքը չի համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին: Ռուսաստանը նաև հայտարարել է ռուս-բելառուսական սահմանը հատող ապրանքների վերահսկողության խստացման մասին: Ռուսաստանի իշխանությունների համաձայն՝ միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Բելառուսի հետ սահմանով Ռուսաստան են ներկրվում ապրանքներ, որոնց ներմուծումը ներկայումս արգելված է:
«Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը: Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ մեկանաբանելով ՌԴ-ի քայլը: