|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի վրա` որպես ամենամոտ ընկերոջ. Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպման ժամանակ, ըստ БЕЛТА-ի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Դուք կարող եք հույսը դնել մեզ վրա` որպես ամենամոտ ընկերոջ: Եթե մենք կարող ենք ինչ-որ բանով օգտակար լինել ձեզ Ադրբեջանում, ապա մենք միշտ դա կանենք: Դուք լավ գիտեք մեր հնարավորությունները, դուք Բելառուսի մեծ ընկերն եք: Մեր միջև չկան փակ թեմաներ, մենք համագործակցում ենք և շարունակելու ենք համագործակցել բոլոր ուղղություններով: Մենք ոչ ոքի չենք վնասում մեր համագործակցությամբ»,- մասնավորապես ասել է Լուկաշենկոն: