|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում 22 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրել լավագույն 5 նախագծերով ընկերություններին:
Այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված կառավարության դրամաշնորհային ծրագիրը՝ պետական աջակցության 17-րդ միջոցառման տեսքով: Առաջին դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 22 մլն դրամ և տրամադրվել է 5 լավագույն նախագծեր ներկայացրած ընկերություններին: Դրանց շրջանակներում որոշ սարքեր են նախագծվել, իսկ որոշներն արտադրության փուլում են»,- ասաց Արշակյանը:
Նախարարը նշեց, որ իրենք լավագույն գաղափարներն իդենտիֆիկացրել և տրամադրել են նաև պարետատանը: