|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսով կարելի է կրկին վարակվել, սակայն հորդորում է հապճեպ եզրակացություններ չանել: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Քերքհովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկնական ախտահարման դեպք է հայտնաբերվել։
«Բացառված չէ, որ կրկնական ախտահարում կարող է տեղի ունենալ,- նշել է նա:- Սակայն հարկ չկա անմիջապես եզրակացություններ անել: Այլ կորոնավիրուսներից մենք գիտենք, որ իմունիտետը պահպանվում է ինչ-որ ժամանակի ընթացքում: Առայժմ տեսնում ենք, որ հիվանդությունը տարած մարդկանց մոտ իմունիտետ կա: Սակայն հետազոտությունները, որոնք այդ թվում վերաբերւմ են չեզոքացնող ռեակցիաներին, շարունակվում են»: