|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտարարել է՝ վարակվել է կորոնավիրուսով. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
«Այո, կորոնավիրուսի թեստը դրական էր: Մտահոգվելու կարիք չկա, ես կարանտինում են: Աստված տա` մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,- պարզաբանել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ իրանցի մեկ այլ պատգամավոր` Մահմուդ Սադեկին ևս հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով:
Նշենք՝ Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 139-ի, որից 19-ը` մահվան ելքով:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: