|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայում 4 պատգամավոր և խորհրադարանի 2 աշխատակից դարձել են կորոնավիրուսակիր. գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանի առողջապահական մարմնի հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է՝ երկրի խորհրդարանում իրականացվում են միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Այս պահի դրությամբ ստուգումներ են իրականացվում նրանց հետ շփված անձանց շրջանում։
Մարտի 9-ի տվյալներով՝ Ֆրանսիայում COVID-19-ով վարակվել է 1126 մարդ, որից 19-ը՝ մահացել են։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։