|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել երկուշաբթի օրվանից, օգոստոսի 24-ից, դադարեցնել այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնց կոլեկտիվները գործադուլ են անում:
«Ես խնդրում եմ նահանգապետին, գործադիր կոմիտեների նախագահներին՝ եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, մի ստիպեք, պետք չէ։ Մենք, միեւնույն է, նրանց չենք ստիպի, չենք համոզի։ Երկիրը մտահոգված է: Բայց եթե ձեռնարկությունը չի աշխատում, երկուշաբթի օրվանից կողպեք կդնենք դարպասին, կկանգնեցնենք, մարդիկ կհանգստանան, կորոշենք, թե ում հետո հրավիրենք այդ ձեռնարկություն»,- Գրոդնոյում շաբաթ օրը կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նախագահը:
Բացի այդ, Լուկաշենկոն նշել է, որ մասնավոր ձեռնարկությունները, ըստ նրա տեղեկատվության, պետական ձեռնարկություններում մարդկանց հրահրում են գործադուլների: Նրա խոսքով՝ այդ կերպ ցանկանում են գրավել շուկան: