|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունաստանը կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ներդրված սահմանափակող միջոցառումների մեղմացման հաջորդ փուլի շրջանակներում մայիսի 25-ից կբացի ռեստորանները, սրճարանները, բարերը եւ սննդի այլ օբյեկտները. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 25-ից թույլատրվում են նաեւ ուղեւորությունները դեպի բոլոր հունական կղզիներ, կրկին կարելի է յախտինգով զբաղվել, կբացվեն նաեւ սպորտային հաստատությունները, մասնավորապես՝ փաղամասային լողավազանները:
Քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը մանրամասնել է, որ «երկրում կորոնավիրուսի վերաբերյալ համաճարակաբանական տվյալները բարենպաստ են», եւ «ընդհանուր առմամբ, բնակչությունը հետեւում է մասնագետների եւ պաշտոնյաների հրահանգներին: