|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր՝ փետրվարի 28-ին, բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու ևս մի քանի աշխատակիցների առանց որևէ հիմնավոր պատճառի ազատել է աշխատանքից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի ծառայողները: Կարճ ժամանակ անց տնօրենի հետ կապ են հաստատել «ԲԷՑ»-ի գլխամասից ու տեղեկացրել, որ տնօրենը վաղը կհանդիպի իրենց հետ: Աշխատակիցները բացել են ճանապարհը՝ նշելով, որ վաղվա հանդիպումը եթե դրական արդյունք չտա, իրենք շարունակելու են ճանապարհներ փակել: