|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախում գործող մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ Ա. Ռուստամյանը տեղեկացրել է, որ հանդիպումների նպատակը 2019 թվականի մայիսին կայացած՝ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի արդյունքում ձևավորված կազմակերպական կոմիտեի գործունեության աշխուժացումն է:
«Նկատի ունենալով Արցախի Ազգային ժողովի նոր ձևավորված կազմը, հանդիպումներ եմ ունեցել խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումների նպատակը՝ ֆորումի արդյունքում ստեղծված կազմկոմիտեի գործունեությունն ակտիվացնելն է, ինչպես նաև աշխատանքային խմբի թարմացումը՝ ԱՀ նոր գումարման Ազգային ժողովում ընդգրկված կուսակցությունների ներգրավմամբ»,-մանրամասնել է Ա. Ռուստամյանը: