|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Ստեփանակերտում` ԱԺ-ի նիստերի դահլիճում տեղի է ունենում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։
Ֆորումին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնյակ կողմնակիցներ։
Ֆորումի կազմակերպմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ընդունվելու է հռչակագիր, կյանքի է կոչվելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։
Նախաձեռնությունը նպատակ ունի նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։