|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քրդական Պաշտպանության ժողովրդական ուժերի (HPG) մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասն ներկայացվում են Իրաքյան Քուրդիստանում պարտիզանական և թուրքական վերջին ռազմական գործողությունները. հայտնում է Fırat գործակալությունը։
Համաձայն հաղորդագրության՝ օգոստոսի 16-ի առավոտյան պարտիզանական խմբերը հարձակվել են թուրքական ուղղաթիռների վրա՝ Զագրոսում գտնվող Չարչել շրջանում: Sikorsky ուղղաթիռներից մեկը ծանր հրետակոծության է ենթարկվել և լուրջ վնասվել: Հաղորդվում է, որ տարածքը լքելուց անմիջապես հետո այն վթարվել է:
Քրդերը խոցել են մեկ այլ ուղղաթիռ, որը օդ է բարձրացել Չարչելի բլուրից: Արդյունավետ հարվածների արդյունքում ուղղաթիռը խիստ վնասվել է և ստիպված է եղել լքել տարածքը: