|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Սուրբ Աստվածամայր» բկ խոսնակ Գեւորգ Դերձյանը տեղեկացնում է 16-ամյա տղայի առողջական վիճակի մասին, որը ընկել էր ժայռից:
Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:
Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոլակ գյուղում պատանին ընկել է 20 մետր բարձրության ժայռից: