|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մինսկում անհայտացել է «Բելսաթ» հեռուստաալիքի աշխատակից Ստանիսլավ Իվաշկևիչը, ով նկարահանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կանանց մասին հետաքննությունը: Այս մասին RBC-ին պատմել է հեռուստալրագրող Կատերինա Անդրեևան: Լրագրողի անհայտացման մասին գրում է նաև «Պրոյեկտը», որի տվյալներով՝ ավելի քան 40 ժամ նրա հետ որևէ կապ չի եղել:
«Նրա փաստաբանը դիմում է ներկայացրել անհայտ կորելու մասին: Օգոստոսի 9-ին, ժամը 21-ի սահմաններում, նա զրուցել է ընտրատեղամասում գտնվող մարդկանց հետ, այդ պահին նրան ձերբակալեցին քաղաքացիական հագուստով մարդիկ», - ասել է նա: