|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ գիշեր Հյուսիսային պողոտայում հատուկ ջոկատայինները, գետնին տապալելով, քաղաքացիների էին բերման ենթարկում։ Պարզվեց` ուժեղացված ծառայություն են իրականացրել` թմրամիջոցներ, սառը զենք, գազային ատրճանակ, կեղծ վարորդական վկայականներ հայտնաբերել:
Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով տանում: Իհարկե, հանցագործները պետք է բացահայտվեն, բերման ենթարկվեն, պատժվեն:
Բայց ո՞վ է ասել, որ նման գործողությունների ժամանակ պետք է անպայման մարդկանց ստորացնեն, գետնին պառկեցնեն ու նոր տանեն: Այն էլ տասնյակներով` 1-2 մարդու: Այս վայրենության հեղինակն ու հովանավորն ո՞վ է, ի վերջո»: