|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված 7 զինծառայողի անունները, որոնց թվում էր նաև պայմանագրային շարքային զինծառայող Մուստաֆազադե Էլչին Արիֆ օղլուն (Mustafazadə Elçin Arif oğlu)։ Բաց աղբյուրների ուսումնասիրումից Ռազմինֆո մասնագիտացված կայքին հայտնի է դարձել, որ Մուստաֆազադեն ծառայել է որպես տանկիստ, 2017թ. դրությամբ եղել է տանկի օպերատոր։
Ուշագրավ է, որ հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը՝ հավելելով, թե «ադրբեջանական զրահամեքենաներն առաջնագծում չեն»։ Մի քանի օր անց Շուշան Ստեփանյանը հստակեցրեց՝ Տավուշի ուղղությամբ գործողությունների ընթացքում հակառակորդի առնվազն երեք տանկ է խոցվել։