|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրք լրագրողները մայրաքաղաք Երևանի սրտում, օրը ցերեկով նկարահանումներ են անում, ուսումնասիրում հայերի հետպատերազմյան տրամադրությունները: Եզրակացնում, որ մերոնք՝ կոտրված են, նեղված ու այս ամենը ադրբեջաներեն թարգամությամբ եթեր տալիս ադրբեջանական ԻջԹիՄայ հեռուստաընկերությամբ։
Ինչպես են թշնամի պետության լրագրողները հայտնվել մեր երկրում, ԱԳՆ-ից պարզաբանումներ ստանալու «Լրաբերի» փորձերն ապարդյուն էին։
ԱԳՆ խոսնակը «Լրաբերի» հարցերն անպատասխան թողեց։
Ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը հատ առ հատ վերլուծելով և համադրելով՝ հայերի պատասխաններն ու զուգահեռ ադրբեջաներենով սինքրոն թարգմանությունն արձանագրում է՝ հայերի խոսքի բովանդակությունը տեղ-տեղ ձևախեղված է:
Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայատյաց քաղաքանությունը, ըստ Մարիամ Մելքոնյանի, թուրքը մերժում է հային, պատերազմից հետո նաև ծաղրում:
Մանրամասները՝ տեսանյութում: