|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ հնարավոր է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։
Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 1-ին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 5-ին Էրիկ Գրիգորյանը ազատվել էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Նախարարի լիազորություններն այս ընթացքում կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: