|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Քիչ առաջ ընդլայնված աշխատանքային հանդիպում անցկացրեցի ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալը, մարզպետարանի համապատասխան վարչություններից ներկայացուցիչներ, խորհրդականներ:
Օրակարգում երկու հիմնական հարց կար.
▶ Կոտայքի մարզում՝ ըստ տարածաշրջանների, սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների քարտեզագրում,
▶ Կոտայքի մարզում սպանդանոցային ծառայություն մատուցող ընկերություններ հիմնել ցանկացող ներդրողների ուղղորդում և աջակցում,
Առաջին մասով, տեղեկացնում եմ, որ Կոտայքի մարզում ներկայում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց»: