|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի է տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով Երևանյան փողոցը վերանվանվել էր Նոր Գեղի համայնքի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:
Այս մասին տեղեկացնում են «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:
Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2018 թվականի օգոստոսի 31-ինհրաժարական է տվել: