|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Ըստ Demokrathaber-ի՝ դատական հայց ներկայացնելու պատճառ է դարձել ընդդիմության ղեկավարի այն խոսքը, թե Էրդողանը Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման քաղաքական թևն է:
«Թող նա ինձ դատի տա, և ես կապացուցեմ այդ ամենը»,- ասել էր Քըլըչդարօղլուն:
Էրդողանը դատական հայց է ներկայացրել՝ մոտ 63.000 դոլար փոխհատուցման պահանջով: