|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսական «Կոմպանիա» ամսագիրը ուսումնասիրել է իրավիճակը Մոսկվայի «Ֆուդ Սիթի» շուկայում աղմկահարույց սկանդալից հետո`կապված հայկական ծիրանի և գյուղատնտեսական այլ ապրանքների առևտրի արգելքի հետ:
Նախօրեին շուկայի ադրբեջանական ղեկավարությունը հայտարարել էր, որ հայ վաճառողների նկատմամբ խտրական միջոցներ չեն կիրառվել: Սակայն ամսագրի աշխատակիցները շուկայի տաղավարներում չէին կարողացել գտնել հայկական բանջարեղեն և մրգեր: Տեսականու մեջ մնացածը պահածոյացված ապրանքներն են (կոմպոտներ, մուրաբաներ և այլն), բայց դրանցից ոչ մեկի վրա չկա գրություն, որ դրանք ապրանքներ են Հայաստանից:
Ամսագրի թղթակիցներին տված հարցազրույցում հայ վաճառողներն ասել են, որ նախատեսում են տեղափոխվել մեկ այլ շուկա, քանի որ այստեղ մարդկանց թույլ չեն տալիս իրենցից որևէ բան գնել: