|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իսրայելը մտադիր է շարունակել դիմակայել Սիրիայում հենակետ ձեռք բերելու Իրանի փորձերին. հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում:
Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելն ակնկալում է լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման արձագանքին Սիրիայի հետ սահմանին գտնվող իսրայելական զորքերի գործողություններին:
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի իշխանությունները պատրաստ են իրադարձությունների ցանկացած սցենարի:
Նշենք, որ հուլիսի 20-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը Գոլանի բարձունքներից հարձակվել են Դամասկոսի հարավում գտնվող թիրախների վրա, սակայն սիրիական ՀՕՊ-ը հետ մղել է հարձակումը: