|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է հայ աղջկան, ով մասնակցում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայ համայնքի ցույցին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական օրագիր»-ից։
Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք ծանուցել էր հանրահավաքի ծրագրի մասին։
Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու հայերի բողոքի ձայնը: Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող, «Ղարաբաղը Ադրբեջանին է» և նմանաբովանդակ հրահրող պաստառներ։ Դավադրության մյուս բաղադրամասը` աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում, այլ խոսքով՝ դեսպանության տարածքում պահելն էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։