|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը։
Այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված ևս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։ Խնդիրը արդիական է նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների և Ադրբեջանի սև ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով»։