|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուկրաինացի հայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան Անատոլի Շարին համարում է, որ Ադրբեջանի «սեւ ցուցակին» անհրաժեշտ է համարժեք պատասխան տալ: «Համարում եմ, որ անհրաժեշտ է սովորական դիվանագիտական մանեւր կատարել` սիմետրիկ պատասխան տալ ու պերսոնա նոն գրատա դարձնել մի քանի ադրբեջանցի լրագրողների»,- հայտարարել է նա UA-Report.info-ի հետ զրույցում 8 ուկրաինացիների` Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու կապակցությամբ:
«Ադրբեջանի այդ քայլն այն բանի նշան է, որ այդ հանրապետության ղեկավարությունը հեռու չի գնացել միջնադարյան իշխանիկների մեթոդներից: Լրագրողները կարող են մեկնել ուր ուզեն, համենայն դեպս, նրանց անհրաժեշտ է իմանալ հակամարտության երկու կողմի դիրքորոշումը: Դրանք լրագրության այբերն են: Գուցե ադրբեջանցի լրագրողներն այլ կերպ են աշխատում, չգիտեմ»,- ընդգծել է լրագրողը:
Անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր Լեռնային Ղարաբաղ այցելության համար պերսոնա նոն գրատա հայտարարված մարդկանց ցուցակը` 335 անուն` քաղաքական, պետական, հասարակական, մշակութային գործիչներ: