|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մոտ 200 տղաներով պատրաստ են Ադրբեջանին համարժեք պատասխան տալ. Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Ըստ նրա` երեկ իրենք խոսել են նաև ԼՂՀ-ում բնակվող ազատամարտիկների հետ, և նրանք էլ կազմ-պատրաստ սպասում են իշխանությունների արձագանքին:
«Մենք մեր անելիքը կանենք, եթե թույլ տան: Հիմա իրավիճակը շատ ցավալի է, բանն այն է, որ մենք համարժեք պատասխան չենք տալիս, նույնիսկ նախահարձակ չենք լինում, նրանք էլ առիթից օգտվում և երբեմն-երբեմն մեզ հարվածում են»,- ասաց Ավետիսյանը:
Ըստ նրա` Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իրեն թույլ է տալիս յուրաքանչյուր այսպիսի գործողություն «ծածկել», հայտարարել, թե մենք ենք սադրում, որովհետև վստահ են, որ անպատիժ են մնալու: