|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կովկասում կայունության պահպանումը Ռուսաստանի համար շատ կարեւոր հարց է: «Մենք շահագրգռված են այդ տարածաշրջանում խաղաղության եւ կարգուկանոնի պահպանմամբ: Հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը: Ռազմակայանը կոչված է ապահովելու խաղաղությունն ու կարգուկանոնը, պահպանելու կայունությունը եւ նվազեցնելու դժվարությունները, որ այսօր ունենք»,- ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը The Business Year ամսագրի Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարում:
Նա անդարդարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի միջնորդական առաքելությանը: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` իմ մասնակցությամբ հանդիպումների հաճախությունը հասել է պատմական մաքսիմումին: Վերջերս, խոսելով այդ թեմայի մասին, ես նշեցի, որ չեմ ամաչում մեր կողմից կատարված աշխատանքների համար: Դրանք կարեւոր բանավեճեր էին, որոնց ընթացքում կողմերը նշում էին այդ գործընթացում առկա մի շարք բարդությունների առկայությունը: Սակայն ամեն դեպքում, այդ ջանքերը որոշակի արդյունք են տալիս, եւ բանակցությունները շարունակվում են»,- ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է պատասխան տալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում իր պարտավորությունների համար եւ համապատասխան քայլեր կձեռնարկի, որ անհրաժեշտ արդյունք լինի: