|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի միջեւ վերսկսված երկխոսության մասին, որը իրականացվում է Եվրամիության միջնորդությամբ. այս մասին նա գրել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։
Նա, մասնավորապես, նշել է, որ սերբական և կոսովական կողմերի երկխոսությունը Եվրամիության հովանավորությամբ շարունակվում է 20 ամսյա ընդմիջումից հետո:
«Հանդիպումների թեմաները համաձայնեցվել են Բրյուսելում հինգշաբթի օրը»,- գրել է Վուչիչը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Աբդուլահ Խոտին հայտնել էր, որ հրաժարվել է մասնակցել հունիսի 27-ին Միացյալ Նահանգներում Սերբիայի ղեկավարության հետ բանակցություններին: