|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարևոր քայլ Արցախում ականազերծման ծրագրի շարունակության համար
Այս բարի մարդու (Ֆրենկ Փալոնե-խմբ․) և նրա գործընկերների շնորհիվ քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը հաստատեց «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը, որը առաջարկում է ֆինանսավորում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ նախորդ տարիներից Արցախում մեկնարկած ականազերծման աշխատանքները շարունակելու համար: Հուսով ենք, որ նախագիծը նույնությամբ կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից:
Մենք բարձր ենք գնահատում Վաշինգթոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեի և Հայ դատի հանձնախմբի ղեկավարության ջանքերը, ինչպես նաև ներկայացուցիչներ Բրեդ Շերմանի (D-CA) և TJ Cox (D-CA) և բոլոր այն անդամների, ովքեր հետևողականորեն ջանք են գործադրում Արցախում ականազերծման ծրագրի շարունակական աջակցության համար»: