կարևոր
4291 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 22:34
Աշխարհ Հասարակություն

Սիրիան նաև երկիր է, որը հնարավորություն է ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման. Մելքոնյան

Սիրիան նաև երկիր է, որը հնարավորություն է ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման. Մելքոնյան

Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր- պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը.

«Այսօր, որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, այցելեցի մեր բարեկամ երկրի` Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և անձամբ իմ ու ֆակուլտետի անունից ցավակցություն հայտնեցի մեծարգո դեսպան Նորա Արիսյանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:

Արևելագիտության ֆակուլտետի համար Սիրիան ոչ միայն երկիր է, որն ուսումնասիրում են, այլև երկիր է, որտեղ ուսանել են արևելագետ-արաբագետների շատ սերունդներ և այդ երկրի հետ կապված ունեն ջերմ հիշողություններ ու առանձնահատուկ վերաբերմունք:

Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին և հնարավորություն ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման: Իսկ ինձ համար Սիրիան նաև առանձնահատուկ է որպես մայրական պապիս ու տատիս երկրորդ հայրենիք, ուր 1915-ին հայտնվել են կիլիկիացի նախնիներս և ես այդ վերընձյուղված հայկական ընտանիքներից մեկի շառավիղն եմ»,- գրել է Մելքոնյանը: