|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը և ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հրաժարվել են մասնակցել G7-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 29-ին Վաշինգտոնում կայանալիք նախարարների հանդիպմանը. այս մասին գրում է Spiegel պարբերականը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով:
Ըստ պարբերականի՝ Գերմանիան պատրաստ է Վաշինգտոն առերես հանդիպման ուղարկել փոխնախարարներին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս հրաժարվել է անձամբ մասնակցել G7-ի երկրների հանդիպմանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի պատճառով G7-ի գագաթնաժողովը հետաձգել էր մինչև հունիսի վերջ, հստակեցնելեվ, որ «մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդները հետաքրքրված են դեմ առ դեմ հանդիպումով: