|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դարձյալ ճամփորդում է Եվրոպայով, նա կլինի Բեռլինում, Փարիզում և Բրյուսելում: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է գերմանական Spiegel-ը:
Գերմանական պարբերականը Մեյի այցը «մուրացկանություն է» անվանել և հավելել, որ ներքին ճգնաժամը թուլացնում է բրիտանական վարչապետի դիրքերը եվրոպական առաջնորդների առջև, մինչդեռ Մեյը հույս ունի ստանալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը Brexit-ը հետաձգելու հարցում: Թերթը նշում է, որ Մեյը կփորձի կանխել առանց գործարքի Brexit-ը: