|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԱՏՄ կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ։ Հուլիսի 8-ին կասեցվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցը երեկ կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ նախորդիվ այստեղ մի քանի անգամ ևս անցկացվել էինխստացված վերահսկողական աշխատանքներ։
Ամեն հերթական դիտարկման արդյունքում արձանագրվող խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։ Վերջին օրերին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կասեցվողների թիվը ևս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների հանդեպ։