|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Խախտում հայտնաբերվել է միայն «Օդալեն» ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, իսկ ախտահանման գրանցամատյան ընդհանրապես չի եղել, նաև՝ ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ: Կազմվել է արձանագրություն:
Ի դեպ, այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան: Այսուհետ սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի: