|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կորոնավիրուսով պայմանավորված՝ դեղամիջոցների պահանջարկի կտրուկ աճը Ղազախստանում դեղերի դեֆիցիտի պատճառ է դարձել. այս մասին հայտարարել է փոխվարչապետ Երալի Տուգժանովը, նշելով, որ մարդիկ զանգվածաբար դեղեր են գնում դեղատներում:
Օրվա ընթացքում այժմ երկու անգամ ավելի շատ դեղ են գնում, քան նախկինում ՝ մեկ ամսվա ընթացքում: Նույնը տեղի է ունենում նաև ջերմաչափերի պարագայում. նախկինում տարեկան մոտ 100 հազար ջերմաչափ էր վաճառվում, հիմա նույն քանակությունը վաճառվել է մեկ շաբաթվա ընթացքում:
Բացի մեծ պահանջարկից, դեֆիցիտի հարցում մեծ դեր ունեն նաև վերավաճառողների գործողությունները։
«Այս պահին իրավապահ մարմինները ստուգում են դեղերի գների բարձրացումները», մանրամասնել է նա, ու հավաստիացրել՝ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Պաշտոնյան հավելել է նաև. «Երրորդ, տեղական արտադրությունը ծածկում է դեղերի 13% -ը, դեղերի 87%-ը ներմուծվում է: Դա, իհարկե, նույնպես ազդում է դեֆիցիտի վրա »։