|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն ընկել է. այս մասին են վկայում «Լևադա կենտրոնի» կողմից ապրիլի 24-27-ը կատարված հեռախոսային հարցման արդյունքները. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ Պուտինի գործունեությունն ապրիլին դրական է գնահատել հարցվածների 59 տոկոսը, համապատասխանաբար մարտին այդ ցուցանիշը եղել է 63 տոկոս, իսկ փետրվարին՝ 69:
Բացի այդ՝ հստակեցվում է, որ վերջին 20 տարվա գործունեության ընթացքում սա Ռուսաստանի ղեկավարի ամենացածր ցուցանիշն է: Պուտինի ամենաբարձր վարկանիշը եղել է 2008թ.-ին՝ 85 տոկոս: