|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի ինժեներիայի և համակարգային գիտությունների հետազոտական կենտրոնի մասնագետները մշակել են կորոնավիրուսի տարածման մշտադիտարկման առցանց ծառայություն: Քարտեզի վրա իրական ժամանակի ռեժիմով ցուցադրվում են վիրուսի տարածման օջախները, նաև վարակվածների, մահացածների և ապաքինվածների թիվը, տվյալներ, որոնք տրամադրում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը. տեղեկացնում է yerkir.am-ը:
Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 2886 է, մահացել է 81 մարդ:
Բացի Չինաստանից, կորոնավիրուսը հայտնաբերվել է նաև Թաիլանդում, Հոնկոնգում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Մակաոյում, Ճապոնիայում, Մալայզիայում, Սինգապուրում, Վիետնամում, Կանադայում և Նեպալում: