|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
94 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նշվում է, որ մի քանի օր առաջ նա կոտրել էր ազդրը եւ մահացել է կիրակի գիշերը հռոմեական կլինիկաներից մեկում՝ կոմայի մեջ ընկնելուց հետ։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Էնիո Մորիկոնեն ծնվել է Հռոմում։ Ավարտել է կոնսերվատորիան։ Սկզբում հանդես է եկել գիշերային ակումբներում և հյուրանոցներում, ավելի ուշ ընդունվել է աշխատանքի թատրոնը: 1950-ին սկսել է գործիքավորել հայտնի երգերը ռադիոյի և հեռուստատեսության համար, իսկ 1966-ից սկսել է երաժշտություն գրել ֆիլմերի համար։
Մորիկոնեն ստեղծել է ձայնային ձևավորում 400 ֆիլմերի և սերիալների համար, ստացել է երկու «Օսկար», ինը անգամ դարձել է իտալական «Դավիթ դի Դոնատելո» կինոմրցանակաբաշխության, երեք անգամ ՝ «Ոսկե գլոբուս», վեց անգամ ՝ BAFTA: