|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիում 84 տարեկան հասակում մահացել է վրացի հայտնի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելին. հայտնում է meduza.io-ն:
«Իմեդի» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նա վերջերս բուժվում էր Թբիլիսիի կլինիկաներից մեկում:
Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում, ավարտել է տեղի կոնսերվատորիան: Նա մի շարք սիմֆոնիաների և նվագախմբային գործերի հեղինակ է: Իր «Միքելանջելոյի հիշատակին» 4-րդ սիմֆոնիայի համար 1976 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: Կանչելին, միևնույն, ժամանակ շատ հայտնի խորհրդային ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Նա է հեղինակել Գեորգի Դանիելիայի «Միմինո», «Կին ձա ձա», «Մի՛ տխրիր», ինչպես նաև «Անձնագիր» ֆիլմերի երաժշտությունը: