|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 1-ին 74 տարեկան հասակում մահացել է անվանի լիբանանահայ երգիչ և կոմպոզիտոր Ադիս Հարմանդյանը։
Հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով: Առաջինը լույս է տեսել և հանրաճանաչ դարձել «Ծաղիկներ» երգը։ Հայտնի երգերից են «Նունե», «Գարուն, գարուն», «Այլ աչեր», «Ախթամար»: Թողարկել է մոտավորապես 30 ալբոմ։
Ըստ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար՝ Լիբանանում ծնված-մեծացած Հրաչ Վարժապետյանի՝ Հարմանդյանը երկու սերնդի համար անփոխարինելի, հարազատ, սիրելի երգիչ էր՝ անխտիր բոլորի, բոլոր ճաշակները գոհացնող, սակայն Ադիսի ամենամեծ ներդրումն այն է, որ 1960-1970-ականներին մասնակից եղավ մայր գաղութի` Լիբանանի հայահոծ թաղամասերում թուրքերենն ու թուրքական երգն արմատախիլ անելու և այն հայերենով փոխարինելու արշավին:
«Վարձքդ կատար, վարպե՛տ: Լույս` հոգուդ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչ Վարժապետյանը: