|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իտալական «Բրեշիայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է մարզական կարիերան շարունակել արգենտինական «Բոկա Խունիորսում», տեղեկացնում է Football Italia-ն:
Արգենտինական ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 29-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ և փորձում է համաձայնության գալ նրա անձնական պայմանագրի կետերի հարցում:
Մարիո Բալոտելին նախորդ տարվա ամռանն էր տեղափոխվել «Բրեշիա»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բալոտելին խնդիրներ ունի թիմի ղեկավարության հետ և չի մասնակցում «Բրեշիայի» մարզումներին: