|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մանչեսթեր Սիթին» Բալոտելիից բացատրություններ է պահանջում մինչ վերջնական որոշում կայացնելը: Բանն այն է, որ իտալացի ֆուտբոլիստը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Այս անգամ Մարիոն որոշել է դարձեր նետել «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական կազմի ֆուտբոլիստների վրա: Ամենից ուշագրավն այն է, որ նա դա արել է բազայի իր սենյակի պատուհանից: Դեպքի առնչությամբ Բալոտելիի հետ նախ կխոսի Ռոբերտո Մանչինին, այնուհետև միջադեպը կքննարկվի ակումբի բարձրաստիճան մարմինների կողմից:
Հաշվի առնելով ֆուտբոլիստի խուլիգանական անցյալն ու ներկան` սկանդալիստը դժվար թե ջրից չոր դուրս գա: